ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Հայրենի՞ք, թե՞ վարձած տարածք

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Հայրենի՞ք, թե՞ վարձած տարածք
26.09.2013 | 12:30

Մեր հիմնահարցն (պրոբլեմ) այն չէ ամենևին, որ չեն հարգվում մարդու իրավունքները, որ չենք սիրում միմյանց ու անգամ հոշոտում ենք իրար հանուն բարեկեցության: Դրանք հետևանքներ են: Մեր հիմնահարցն այն է, որ դարերի դաժան հոլովույթում ընդհանուր առմամբ կորցրել ենք Հայրենիքի զգացողությունը: Մենք այն տարածքը, ուր ապրում ենք այսօր, ընկալում ենք այնպես, ինչպես առանձին մարդը իր վարձակալած բնակարանին է վերաբերվում: Ու դրա համար էլ հոշոտում ենք վարձու այդ տարածքի երեսն ու ընդերքը, բզկտում այնտեղ ապրող, մեր ընկալումներով՝ մյուս վարձակալներին: Մեր խնդիրը պիտի լինի վերականգնել Հայրենիքի ընկալումը. այդ դեպքում մենք կպաշտենք մեր հողը, կհարգենք այնտեղ ապրող մյուս մարդկանց՝ որպես մեր Հայրենիքի զավակների: Ինձ չի թվում, թե եվրոպաներից բերվող իզմերը կլուծեն այս հիմնահարցը: Այս հիմնահարցի լուծման հնարն այլ է:

Դիտվել է՝ 5245

Մեկնաբանություններ